Ամուսնու կողմից ծեծվելուց հետո 24-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել


Ամուսնու կողմից ծեծվելուց հետո 24-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
Հոկտեմբեր 14 10:45 2017

Ընտանեկան վիճաբանությունը հանգեցրել է 24-ամյա կնոջ ինքնասպանության փորձի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինները վիճաբանել են, և տղամարդը հարվածել է կնոջը, որից հետո երեխային կնոջը չի տվել: Այդ ամենից հետո էլ երիտասարդ կինը Սասունցի Դավթի կայարանի տարածքում ինքնասպան լինելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել:
Արդյունքում՝ կինը հիվանդանոց է տեղափոխվել, և նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:

Աղբյուր` Փաստինֆո