«Բուլկի» Արամը անվանափոխում է բիզնեսները. «Փաստ»


«Բուլկի» Արամը անվանափոխում է բիզնեսները. «Փաստ»
Հոկտեմբեր 14 09:58 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. Մի քանի նախարարությունների նախկին նախարար Արամ Հարությունյանը («Բուլկի» Արամ), ինչպես հայտնի է, բազմաթիվ բիզնեսներ ունի: Արամը, որ պաշտոնում «ծվարել է», այնտեղից ինչ–որ բան սեփականաշնորհել է: Իսկ այժմ խիստ արագացված ծախելիքը ծախում է, մնացածը «թափով» անվանափոխում: Երեւի, նոր պաշտոն են խոստացել, փորձում է «մաքրել» նախկին հետքերը: Ի դեպ, նա ամենաշահագրգռված սեփականատերն է՝ Սեւանի ջուրը բաց թողնելու հարցում: Որովհետեւ թերակղզում ամենամեծ տարածք ունեցողն է: Նա վաղուց է «զաբոռապատել» լողափնյա քոթեջների ցանցով իր տարածքը: Բուլկու բիզնեսին կխփի Սեւանա լճի մակարդակի բարձրացումը՝ մեծ տարածքներ ջրի տակ կմնան»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում