Բռնաբարությունից հետո 17-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել


Բռնաբարությունից հետո 17-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Հոկտեմբեր 14 10:22 2017

Շիրակի մարզում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությանը հաջորդել է ինքնասպանության փորձը:

«Փաստինֆո»-ն գրել էր, որ Շիրակի մարզում մի անչափահաս է բռնաբարվել:

«Փաստինֆո»-ին հայտնի էր դարձել, որ 17-ամյա աղջիկն ահազանգել էր՝ հասուն տղամարդու կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին։ Ընդ որում՝ դեպքը տեղի է ունեցել այս տարի մարտ ամսին, սակայն աղջիկն այդ մասին համարձակվել էր բարձրաձայնել օրերս։

Դեպքի վերաբերյալ մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել, պարզվում էր, այդ դեպքից ամիսներ անց՝ օգոստոսին, աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել՝ կամրջից ցած նետվելու եղանակով՝ ինչը բարեբախտաբար կանխվել է:
Աղջկա կողմից ինքնասպանության փորձը կատարվել է օգոստոսին և այդ ժամանակ էլ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, իսկ այն որ իր նկատմամբ ավելի վաղ սեռական ոտնձգություն է կատարվել՝ աղջիկն այդ ժամանակ չի համարձակվել բարձրաձայնել:

Ինքնասպանության հասնելու ինչպես նաև բռնաբարության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի կլինի դեպքի մանրամասները, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ երիտասարդի ինքնությունը հայտնի է, իսկ աղջիկը պնդել է, որ հենց նա է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ:

Աղբյուր` Փաստինֆո



loading...