Խնձորների գործով բոլոր 3 դատական նիստերը հետաձգվել են. «Ժողովուրդ»


Խնձորների գործով բոլոր 3 դատական նիստերը հետաձգվել են. 
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 14 09:22 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանից անհասկանալի ճանապարհով Հայաստանի շուկա մտած խնձորների գործով բոլոր 3 դատական նիստերը հետաձգվել են: Վերջին՝ սեպտեմբերի 26-ի նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հարություն Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը դատական նիստին չէր ներկայացել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն ամբաստանյալ Հ. Խաչատրյանին ասաց, որ նա պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի իր պաշտպանը ներկայանա դատական նիստերին, կա՛մ նոր պաշտպան գտնի, կա՛մ էլ դատարան ապացույցներ ներկայացնի իր անվճարունակության վերաբերյալ, որպեսզի նրան դատարանը հանրային պաշտպան տրամադրի: Դատավորը հաջորդ նիստը հոկտեմբերի 20-ին նշանակեց, որպեսզի Հ. Խաչատրյանի կողմից նոր պաշտպան ներգրավելու դեպքում վերջինս հնարավորություն ունենա ծանոթանալու 5 հատորանոց քրեական գործի նյութերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում