Հարցը, որ ցույց կտա, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար


Հարցը, որ ցույց կտա, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար
Հոկտեմբեր 14 00:40 2017

Մեր աշխարհում, որտեղ հասարակական կարծիքը մեր կյանքի կարևոր կողմնորոշիչն է, հաջողությունը չափում են բանկային հաշվով և մեքենայի բրենդով: Գրապահարաններում հայտնվում են գրքեր` «Ինչպես ես դարձա միլիոնատեր» և նման այլ վերնագրերով, համացանցը լի է այդպիսի հոդվածներով, որոնք համառորեն հիշեցնում է, որ երբեք միլիոնատեր չենք դառնա:

Որպեսզի հասկանանք, թե ինչ է երջանկությունը ձեզ համար, հարցրեք ինքներդ ձեզ. «Երբ ես 100 տարեկան դառնամ և իմ կյանքին ետ նայեմ, ի՞նչը կստիպի ինձ մտածել, որ իմ ժամանակն անտեղի չի ծախսվել»:
Արդյո՞ք դուք կզգաք, որ ձեր ժամանակն անտեղի չեք ծախսել և վաստակել եք բավարար գումար: Կամ դուք երջանիկ կլինե՞ք հասկանալով, որ շատերին եք օգնել այդ ճանապարհին:
Այս հարցի պատասխանը կլինի ձեր հաջողության սահմանումը: Գրի առեք այն: Եվ պահպանեք այն` հիշելու համար, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք:
Երբ դուք հստակ հասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար, ավելի հեշտ կլինի խուսափել նախանձից ու վրդովմունքից: Անընդհատ հիշեցրեք ձեզ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական ճանապարհը և նրանք չպետք է համեմատել: Միշտ շարժվեք սեփական երջանկության ճանապարհով և դուք կլրացնել ձեր ժամանակը այնսպիսի բաներով, որոնք առավել կարևոր են ձեզ համար, ոչ թե ուրիշների: