Չինաստանը նոր լազերային զենք է ստեղծել


Չինաստանը նոր լազերային զենք է ստեղծել
Հոկտեմբեր 13 23:44 2017

Չինաստանը նոր լազերային զենք է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այն ի վիճակի է խոցել մինչև 200 մ հեռավորության վրա գտնվող թիրախները, հայտնում է РИА Новости-ն հղում անելով Global Times–ին։

Hongfeng ընկերությունը Չինաստանի օդատիեզերական և արդյունաբերական գիտությունների ընկերության (CASIC) հետ համատեղ ցուցադրել է լազերային զենքը Հուբեյ նահանգի հակաահաբեկչական վարժանքների ժամանակ։ Զորավարժությունների օրը չի նշվում։
Սպառազինությունների հավաքածուն ներառում է օպտիկական նշանառություն, սննդի շարժական աղբյուր, հեռակա կառավարում և լազերային ճառագայթ։

Ինժեներ Յան Աչժեի խոսքով՝ սպառազինությունների այլ տեսակների հետ համեմատած՝ նոր լազերային զենքն ավելի հստակ և արագ է խոցում թիրախը եւ կրակելիս չի լուսարձակում։



loading...