Ուկրաինան քաղաքական ապաստան չի տրամադրել Սաակաշվիլին


Ուկրաինան քաղաքական ապաստան չի տրամադրել Սաակաշվիլին
Հոկտեմբեր 13 22:46 2017

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հաստատում է, որ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը չի համաձայնել իրեն հավելյալ պաշտպանություն տրամադրել։

Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան», Կիևում մամլո ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է, որ գերատեսչությունում հրաժարվում են արձագանքել իր հայցին, և դրա ժամկետները, որոնց շրջանակում պետք է տրամադրվեր պատասխանը, արդեն վաղուց լրացել է։

Սաակաշվիլին նշել է, որ զբաղվում է ուկրաինական քաղաքացիության վերականգնման մասին դատական հայցի նախապատրաստմամբ։ Նա քաղաքացիությունից զրկվել էր նախագահի հրամանով, այս տարվա հուլիսին։

Հավելյալ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով հայտը Սաակաշվիլին ուղարկել է գերատեսչություն՝ Ուկրաինա վերադառնալուց անմիջապես հետո, դրանից ավելի քան մեկ ամիս է անցել։

Վրաստանը, որտեղ Սաակաշվիլին հանդիսանում է մեղադրյալ 4 քրեական գործերով, պահանջում է նրա արտահանձնում։ Նրա փաստաբան Մարկիան Գալաբալան մտավախություն ունի, որ այնտեղ քաղաքական գործչին չեն ապահովի արդար դատի իրավունքով, դեռ ավելին՝ կարող են ենթարկել դաժան վերաբերմունքի, հնարավոր է՝ կտտանքների։



loading...