Զիգմար Գաբրիելը հայտնել է ընդդեմ ԱՄՆ-ի ՌԴ-Եվրոպա հնարավոր միավորման մասին


Զիգմար Գաբրիելը հայտնել է ընդդեմ ԱՄՆ-ի ՌԴ-Եվրոպա հնարավոր միավորման մասին
Հոկտեմբեր 13 21:23 2017

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարվելը Վաշինգտոնից կհեռացնի Եվրոպային և կմերձեցնի նրան Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Այս մասին նա հայտարարել է գերմանական RND պարբերականին։

«Վճռորոշ նշանակություն ունի այն, որ Եվրոպան միասնական կարծիք ունի այդ թեմայով։ Մենք ստիպված ենք ամերիկացիներին ասել, որ իրանական հարցով նրանց քաղաքականությունը հրում է մեզ՝ եվրոպացիներիս, Ռուսաստանի և Չինաստանի հետ ընդհանուր դիրքորոշման՝ ընդդեմ ԱՄՆ-ի»,-ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրով համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում անվտանգության հետ կապված իրավիճակը միայն կվատանա, քանի որ կվերադառնա Իսրայելի և Իրանի միջև պատերազմի անմիջական սպառնալիքը։