1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կանացի 11 «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց

Հաճախ կանայք նայում են հայելու մեջ և իրենց արտաքինի որոշ առանձնահատկություններին վերագրում «թերություն» պիտակը: Սակայն իրականում այդ թվացյալ թերությունները տղամարդկանց կողմից ընկալվում են որպես առավելություններ: Ձեզ ենք ներկայացնում կանացի «թերություններ», որոնք խելքահան են անում տղամարդկանց:

Մեծ կոնքեր

Տղամարդկանց բնազդաբար ֆիզիկապես ավելի գրավում են մեծ կոնքերով կանայք: Մեծ կոնքերը չափազանց սեքսուալ են, քանի որ էլ ավելի են ընդգծում ձեր բարակ իրանը: Այնպես որ, եթե ունեք մեծ կոնքեր և կարծում եք, որ դա թերություն է, ապա վերջ տվեք, դա ձեր առավելությունն է:

Փարթամ բարեմասնություններով մարմին

Գիտականորեն ապացուցված է, որ միայն կանայք են նյարդայնանում ավելորդ գրամներից, իսկ այ տղամարդկանց դուր են գալիս փոքր-ինչ փարթամ մարմնով կանայք: Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց կարծիքով իդեալական մարմին ունի Քելլի Բրուքը իսկ նրան ակնհայտորեն չի կարելի կոչել նիհար և սլացիկ, այնպես որ, խորը շունչ քաշեք և ընդունեք ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:

Հաստ շուրթեր

Մեծ շուրթեր ունեցող աղջիկները հաճախ բողոքում և բարդույթավորվում են: Իզուր: Դուք իրականում չափազանց հաջողակ եք, եթե ունեք բնականից լեցուն և հյութալի շուրթեր, դրանք տղամարդկանց պարզապես խելքահան են անում:

Պեպեններ

Եվս մեկ տարածված կանացի «թերություն»: Շատերն այնքան են բարդույթավորվում, որ տոննաներով դիմաներկ են օգտագործում պեպենները ծածկելու համար: Մի՛ արեք այդպես: Տղամարդիկ սիրում են պեպեններ, նրանց կարծիքով դրանց շնորհիվ կինը միաժամանակ և՛ քնքուշ, և՛ սեքսուալ տեսք ունի:

Խալեր

Ինչպես և պեպենները, այնպես էլ խալերը տղամարդկանց կողմից ընկալվում են որպես սեքսուալության նշան: Նրանց կարծիքով՝ դրանք ընդգծում են ձեր յուրահատկությունը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակների սեքս-սիմվոլ Մերիլին Մոնրոն իր շրթունքի վերևում փոքրիկ խալ էր նկարում:

Փոսիկներ մեջքի ստորին հատվածում

Ապացուցված է, որ մեջքի ներքևի հատվածի փոսիկները մագնիսի պես գրավում են տղամարդկանց: Մի՛ անհանգստացեք, եթե ձեր փոսիկները երևում են կիպ շապիկի տակից, տղամարդկանց դրանք պարզապես խելքահան են անում:

Հաստ ազդրեր

Կարծրատիպերը կոտրվում են: Եթե նախկինում կանայք և աղջիկները հաստ ազդրերի պատճառով խուսափում էին կարճ կիսաշրջազգեստներ կրելուց, ապա հիմա դուք դա պարզապես պարտավոր եք անել, քանի որ տղամարդիկ «թերությունը» չափազանց գրավիչ են համարում:

Ամոթխածություն

Եթե դուք հաճախ եք կարմրում և դրանից բարդույթավորվում, ապա վստահեցնում ենք ձեզ, որ դա ձեր առավելություններից է: Այդ անմեղ երեխայի կերպարանքը խելքահան է անում տղամարդկանց: Նրանց մոտ արթնանում է պաշտպանի բնազդը:

Ենթագիտակցական սովորություններ

Ձեր անգիտակից կամ ենթագիտակցական սովորությունները նույնպես չափազանց գրավիչ են: Օրինակ՝ այն, թե ինչպես եք ուղղում ձեր մազերը կամ էլ արագ-արագ թարթում ձեր աչքերը, երբ նյարդայնացած կամ զայրացած եք: Այս ամենը նկատելը տղամարդուն ձեզ ավելի լավ ճանաչելու զգացողություն է հաղորդում:

Թավ ձայն

Կանանց մեծ մասն ունի բարակ և բարձր ձայն, սակայն եթե դուք ունեք խորը, թավ ձայն, ապա մի բարդույթավորվեք: Դա ձեր առանձնահատկությունն է, որը դուր է գալիս տղամարդկանց: Նրանք դա չափազանց գրավիչ և սեքսուալ են համարում:

Ձեր մաշկի բնական բույրը

Բոլոր մարդիկ ունեն իրենց բնական բույրը, որը նրանց յուրահատուկ է դարձնում: Չնայած որ օծանելիքը հիանալի միջոց է տղամարդու ուշադրությունը գրավելու համար, տղամարդիկ, այնուամենայնիվ, ավելի գրավիչ են համարում հենց մաշկի բնական բույրը:

loading...
Լրահոս
Վարդանյանը՝ ՀՅԴ-ի խղճի եւ «Ծառուկյան» խմբակցության ակնկարկների մասին Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է Սոֆի Մխեյանի նոր ֆոտոշարքը Տեսանկարահանել է սեռական հարաբերությունը եւ սպառնացել տարածել Դի է հայտնաբերվել Ռուսական հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը եւ Հայաստանի դասերը Ավտոմեքենա է այրվել Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին Մետրոյում պայթյունի մասին ահազանգ է ստացվել Պարույր Հայրիկյանը հացադուլ է անում ԿԸՀ-ի դիմաց (տեսանյութ, ուղիղ) Ինչպիսին է ամենագեղեցիկ աղջիկը (լուսանկարներ) ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի «օյինբազ» ստերը Բակո Սահակյանը Ֆրանսիայում է Լարսը բաց է Լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրն ամենալրջագույն մարտահրավերներից է մարդկության համար Երեւանում հարբած տղամարդը դանակով հարձակվել է վարորդի եւ ուղեւորների վրա Վանաձորում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Դոլարի փոխարժեքը՝ այսօր Անձրեւներ են սպասվում․ եղանակը՝ առաջիկա օրերին ԱՄՆ -ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օխլաղչյանի շնորհավորանքը ArmDay.am- ին Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ. Մարուքյանը կդիմի Կառավարություն Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել Ինչպե՞ս մաքրել գազօջախի բռնակների վրայի յուղն ու կեղտը. հիանալի միջոց Իմաստուն կանանց գաղտնիքները