Խորվաթիայի հավաքականի մարզիչ. Իմ իդեալական թիմում կցանկանայի 11 Մանջուկիչ ունենալ


Խորվաթիայի հավաքականի մարզիչ. Իմ իդեալական թիմում կցանկանայի 11 Մանջուկիչ ունենալ
Հոկտեմբեր 13 19:01 2017

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դիլիչը պատմել է, որ հարձակվող Մարիո Մանջուկիչն ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ուկրաինայի հետ խաղն անցկացրել է վնասվածքով (2:0):

Նա մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է խաղի արդեն ավելացված ժամանակում:

«Մարիոն միշտ ցանկանում է խաղալ: Մյուս ֆուտբոլիստները, եթե այդպիսի խնդիր ունենային, դաշտ դուրս չէին գա: Նա մարտիկի ոգի ունի և պրոֆեսիոնալիզմ: Եթե ես կարողանայի ընտրել իմ իդեալական թիմը, ապա կցանկանայի 11 Մանջուկիչ ունենալ»,- Դալիչի խոսքերն է փոխանցում «Tuttosport»-ը: