1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
իրավունքի գերակայության նոր գործիքի մասին


Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

նախևառաջ, եսկցանկանայիշնորհակալությունհայտնելերկուզեկույցները ներկայացնողներին ևՎենետիկիհանձնաժողովին իրենց արտառոց աշխատանքի և այսկարևորգործիքի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթի մշակման համար, որընպաստում է Եվրոպայիխորհրդիհիմնարարսկզբունքներիցմեկի՝իրավունքի գերակայության սկզբունքի, համապատասխանությանգնահատմաննորմիասնականչափանիշներիներդրմանը:

Այս կիրառական գործիքն անկասկած կդառնա մոնիտորինգի և կանխարգելման արդյունավետ միջոց: «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությունը մեծապեսաջակցումէբանաձևինևզեկույցինկիսելովայսքայլերիհիմքում ընկած տեսլականը:

Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթիկիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:

Իհարկե, մենք Իրավունքի գերակայության ստուգաթերթը համարում ենք կիրառական գործիք ոչ միայն Եվրոպայի Խորհրդի երկրների, այլև ազգային և միջազգային այլ շահագրգիռ կողմերի համար, լինի դրանք ազգային կամ տեղական պետական ինստիտուտներ, այլ միջազգային կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակություն: Այն բոլոր երկրների համար կդառնա ժողովրդավարացման, իրավունքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհային քարտեզ և ուղեցույց:

Թույլ տվեք հղում կատարել Արիստոտելի աշխատությանը, որը շարունակում է մնալ ազդեցիկ և արդիական նույնիսկ պատմության այս շրջափուլում: Թեև նա ձևակերպեց այն հարցը, թե արդյոք ավելի լավ է ղեկավարվել լավագույն մարդու,թելավագույն օրենքների կողմից, միևնույն ժամանակ նա հարցին մոտեցավ իրատեսորեն՝ նշելով, որ դա կախված է ոչ միայն օրենքի տեսակից, այլ նաևայն ռեժիմի տեսակից, որը գործադրել և կիրառել է խնդրո առարկա օրենքը (Քաղաքականություն 1282բ):

Սա է պատճառը, որ ես ցանկանում եմ խորը մտահոգություն հայտնել ազատական ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ, որտեղ իրավունքի գերակայությունը կորցնում է իր հիմնարար իմաստը: Աճող պոպուլիստական ուժերը փորձում են օրենքի մեջ ներդնել անորոշ ձևակերպումներ, ինչը հետագայում թույլ կտա նրանց գործել ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների՝ միևնույն ժամանակ «գործելով օրենքի շրջանակներում» և այդ կերպ փորձելով ստիպել մեզ շեղվել մեր սկզբունքներից:

Իրավունքի գերակայության ստուգաթերթն այսպիսի հանգամանքներում կիրառելու դեպքում, թերևս տեղիք չէր տրվի թյուրընկալումների համար և վնաս չէր հասցվի ժողովրդավարությանը: Ստուգաթերթը պետք է պարտադիր փաստաթուղթ դառնա բոլոր անդամ պետությունների և մյուս երկրների համար, որոնք փորձում են հասնել այդ արժեքների ներդրմանը՝ դառնալով հենակետ բոլորի համար: Այսպիսով, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների ևիրավունքի գերակայության սկզբունքներին՝ ցույց տալով մեր իրական և համապարփակ ինքնությունը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ:
Տիկնայք և պարոնայք,«Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությանանունից կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի բոլոր հաստատություններին օգտագործել այս ստուգաթերթը որպես մոնիտորինգի գործիք և պայքարել այն արժեքների համար, որոնց վրա է խարսխված այս հեղինակավոր հաստատությունը՝ շարունակելովօրինակ ծառայել ժողովրդավարացման ճանապարհին գտնվող բոլոր պետությունների համար։

Շնորհակալություն։

 

loading...
Լրահոս
Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի՛ մտեք, ամեն ինչ շատ պարզ է. Դավիթ Հարությունյանը` ՀՀ նախագահի ընտրության շուրջ քննարկումների մասին Ջերմաստիճանը կնվազի Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ. նրանցից երկուսը հիվանդանոցում են «WCIT 2018»-ի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ 15 տոննա գիրքը՝ մեկ կիլոգրամը 30 դրամով Վթարային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Պայթյուն Երեւանում․ տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ Ինչպե՞ս է այն անցել Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյանի տետ-ա-տետ հանդիպումը․ «Ժամանակ» Բժիշկները կռվել են հիվանդ «գողանալու» պատճառով. մանրամասներ՝ «Գյումրիի» ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքից «Իրավունք» Նորանշանակ բանտապետի գործերը վատ են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»․ «Ժամանակ» Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» 3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ «Ժողովուրդ» Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»․ «Ժողովուրդ» Իշխանությունները շատ լավ գիտեն, թե Աբրահամյանը ինչով է «զբաղված» եւ «ումով»․ «Իրատես» Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին. «Ժամանակ» Ալեքսանյանի զարմիկ-թաղապետը «ա լա հոպար» սեփական դղյակն է կառուցում, բայց փոքր-ինչ տխուր է. «Հրապարակ» Փետրվարի 20-ի աստղագուշակ Ո՞ր սանրվածքներն են մազաթափություն առաջացնում Կենսագրական 5 ֆիլմեր, որոնք կսովորեցնեն սիրել կյանքը Քնելուց առաջ օգտագործեք այս ըմպելիքը և առավոտյան առույգ կլինեք