1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Երեխան տանը միայնակ է եղել, նրա դին հայտնաբերվել է մասնակի այրված․ նոր մանրամասներ Վանաձորի հրդեհից

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:

2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ. ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի դատավարական այլ գործողություններ:

Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի առաջացման պատճառները, երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Լրահոս
Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի՛ մտեք, ամեն ինչ շատ պարզ է. Դավիթ Հարությունյանը` ՀՀ նախագահի ընտրության շուրջ քննարկումների մասին Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ. նրանցից երկուսը հիվանդանոցում են «WCIT 2018»-ի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ 15 տոննա գիրքը՝ մեկ կիլոգրամը 30 դրամով Վթարային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Պայթյուն Երեւանում․ տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ Ինչպե՞ս է այն անցել Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյանի տետ-ա-տետ հանդիպումը․ «Ժամանակ» Բժիշկները կռվել են հիվանդ «գողանալու» պատճառով. մանրամասներ՝ «Գյումրիի» ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքից «Իրավունք» Նորանշանակ բանտապետի գործերը վատ են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»․ «Ժամանակ» Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» 3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ «Ժողովուրդ» Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»․ «Ժողովուրդ» Իշխանությունները շատ լավ գիտեն, թե Աբրահամյանը ինչով է «զբաղված» եւ «ումով»․ «Իրատես» Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին. «Ժամանակ» Ալեքսանյանի զարմիկ-թաղապետը «ա լա հոպար» սեփական դղյակն է կառուցում, բայց փոքր-ինչ տխուր է. «Հրապարակ» Փետրվարի 20-ի աստղագուշակ Ո՞ր սանրվածքներն են մազաթափություն առաջացնում Կենսագրական 5 ֆիլմեր, որոնք կսովորեցնեն սիրել կյանքը Քնելուց առաջ օգտագործեք այս ըմպելիքը և առավոտյան առույգ կլինեք Զարմանալի փաստեր արքայադուստր Դիանայի մասին, որոնք չգիտեիք