Մոսկվայում կրկին առեւտրի կենտրոն է հրդեհվել (տեսանյութ)


Մոսկվայում կրկին առեւտրի կենտրոն է հրդեհվել (տեսանյութ)
Հոկտեմբեր 13 21:01 2017

Մոսկվայում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել առեւտրի կենտրոնում։ Այս անգամ մերձմոսկովյան Չեխովի «Պերսպեկտիվա» առեւտրի կենտրոնն է հայտնվել կրակի ճիրաններում։ Հրդեհը շատ արագ տարածվել է, հրշեջներին միայն ժամեր անց է հաջողվել տեղայնացնել ու մարել այն։

Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան, սակայն առեւտրի կենտրոնը մեծ վնաս է կրել։