1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար:
«Երևանն այսօր փոխշահավետ համագործակցություն է իրականացնում ինչպես մայրաքաղաք Փարիզի, այնպես էլ ֆրանսիական մի շարք քաղաքների հետ: Այս համատեքստում գործընկերային լավ հարաբերություններ են հաստատված նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի և Առնուվիլ քաղաքի միջև: Այս հարցում, անշուշտ, իրենց կարևոր ներդրումն ունեն նաև մեր հայրենակիցները, և ուրախ եմ, որ պատվիրակության կազմում Առնուվիլի հայ համայնքի ներկայացուցիչները ևս ընդգրկված են»,- նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ հյուրերը հաճելի ժամանակ կանցկացնեն ջերմ և հյուրընկալ Երևանում՝ մասնակցելով տոնական միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանը, ի դեմս Տարոն Մարգարյանի, շնորհավորել է բոլոր երևանցիներին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ և նկատել, որ շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանն իրոք շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է:
«Պարոն քաղաքապետ, շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքում, որն արդեն 2799 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ, և մենք, հաշվի առնելով նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին՝ այդ գործում ներդնելով նաև հայ համայնքի ներուժը», - նշել է Նեկտար Բալյանը՝ հավելելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով և, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:
Հանդիպման շրջանակում օգտվելով առիթից՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան և դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

 

loading...
Լրահոս
Ծանր է Զինվորի մահը, բայց դրանից ծանր բան էլ կա... Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Պրեմիերա. «Իմ կյանքը». Հարութ Փամբուկչյան 5 պատճառ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար Չելսին կփորձի ձեռք բերել Լեմարին Հորոսկոպի 3 ամենանախանձ նշանները Բանակից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն 5 արտահայտություն, որ ունակ են կառավարել տղամարդուն Լացիոն մտադիր է դադարեցնել ելույթներն Ա Սերիայում Սա իմանալուց հետո դուք ամեն գիշեր կիտրոն կդնեք Ձեր մահճակալի կողքին Հնդկաստանում տեղադրել են Մարադոնայի արձանը ՌԴ-ում ամուսինը խանդի հողի վրա կտրել է կնոջ ձեռքերը Հոլիվուդի կենդանի լեգենդը հարազատների հետ նշել է 101-ամյա հոբելյանը Ինչո՞ւ են ժամացույցը կրում ձախ ձեռքին Մանչեսթեր Սիթիի ավագը բաց կթողնի Սուոնսիի հետ հանդիպումը Ձմեռային դիմահարդարման հիմնական կանոններն ու գաղտնիքները Հայկական ֆեյսբուքում փթթում է պոռնկությունը. ծառայություն է առաջարկում նաև ուսանող աղջիկը Ձմեռային մուլտֆիլմ այն մասին, որ իրական ընկերությունը վերջ չունի (տեսանյութ) Շիրակի մարզում 8 անօթևան ընտանիքի բնակարան գնելու համար ֆինանսական աջակցություն տրամադրվեց Հորոսկոպի 3 ամենաթույլ նշանները Հունվարի 3-ը, 4-ը և 5 կհայտարարվեն աշխատանքային օրեր Մոուրինյուն ու Մխիթարյանը հանդիպում են ունեցել Երևանում հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների տեղակալները Ահա, թե ինչու էր արքայադուստր Դիանան բոլոր լուսանկարներում կլատչը կրծքին սեղմում Մարզային որոշ ճանապարհներին մերկասառույց է