20-ամյա տաքսիստին սպանելու մեջ մեղադրվող գյումրեցի երիտասարդը մեղսունակ է ճանաչվել


20-ամյա տաքսիստին սպանելու մեջ մեղադրվող գյումրեցի երիտասարդը մեղսունակ է ճանաչվել
Հոկտեմբեր 13 11:07 2017

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին 20-ամյա տաքսու վարորդի սպանության գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Գործով մեղադրյալ Վարդան Հովսեփյանը մեղսունակ է ճանաչվել:

NEWS.am-ի տեղեկություններով, պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել է նաեւ դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն մերժվել է: Գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն հնարավոր է, որ մոտ ապագայում այն ավարտվի:

Նշենք, որ այս գործով օրերս հանրային պաշտպան է ներգրավվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...