Գյումրիում 27-ամյա կին վարորդը Toyota Vitz-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը, 13-ամյա և 4-ամյա երեխաներին


Գյումրիում 27-ամյա կին վարորդը Toyota Vitz-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը, 13-ամյա և 4-ամյա երեխաներին
Հոկտեմբեր 13 10:45 2017

Հոկտեմբերի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 27 ամյա Սաթենիկ Կիրակոսյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 NN 059 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 40-ամյա Լիլիա Ռուբենյանին, 13-ամյա Լյուդմիլա Ավագյանին և 4-ամյա Անյուտա Գրիգորյանին, գրում է shamshyan.com -ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Լ. Ավագյանն ու Ա. Գրիգորյանը տեղափոխվել են Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ Լ. Ռուբենյանը՝ Գյումրիի բժշկական կենտրոն: Հետաքննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում