1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:

Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:

Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ այժմ կան կնքված պայամանագրեր, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի մարզ կա, որտեղ պիլոտային ծրագիր են պլանավորել, կհայտարարեն մրցույթ, սակայն դրանից հետո պետք է ուսումնասիրեն ծրագրի դրական եւ բացասական կողմերը:

«Պիլոտային ծրագիրը մոտակա 2-3 ամսում կլինի, իսկ ցանցը մի քիչ ավելի խորը ուսումնասիրելուց հետո… ժամկետները դժվարանում եմ ասել, բայց երեւի մի տարվա մեջ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, որի պատասխանը չգոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը հորդորեց, որ առաջին եռամսյակում ցանցը պետք է պատրաստ լինի:

Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն եւ գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երեւան եկող երթուղիների պարագայում:

Միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները փոխկապակցված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ եւ միայն մի քանի ընկերություն է, որ ղեկավարվում է բացառապես տնտեսական գործունեություն ծավալողների կողմից:

Այսպես, Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երեւան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երեւան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն մի մարզում մեկ երկու նման խոշոր խաղացող կա, որոնք էլ ենթադրվում է, որ կդառնան նոր ցանցի հիմնական մասնակիցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ. նրանցից երկուսը հիվանդանոցում են «WCIT 2018»-ի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ 15 տոննա գիրքը՝ մեկ կիլոգրամը 30 դրամով Վթարային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Պայթյուն Երեւանում․ տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ Ինչպե՞ս է այն անցել Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյանի տետ-ա-տետ հանդիպումը․ «Ժամանակ» Բժիշկները կռվել են հիվանդ «գողանալու» պատճառով. մանրամասներ՝ «Գյումրիի» ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքից «Իրավունք» Նորանշանակ բանտապետի գործերը վատ են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»․ «Ժամանակ» Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» 3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ «Ժողովուրդ» Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»․ «Ժողովուրդ» Իշխանությունները շատ լավ գիտեն, թե Աբրահամյանը ինչով է «զբաղված» եւ «ումով»․ «Իրատես» Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին. «Ժամանակ» Ալեքսանյանի զարմիկ-թաղապետը «ա լա հոպար» սեփական դղյակն է կառուցում, բայց փոքր-ինչ տխուր է. «Հրապարակ» Փետրվարի 20-ի աստղագուշակ Ո՞ր սանրվածքներն են մազաթափություն առաջացնում Կենսագրական 5 ֆիլմեր, որոնք կսովորեցնեն սիրել կյանքը Քնելուց առաջ օգտագործեք այս ըմպելիքը և առավոտյան առույգ կլինեք Զարմանալի փաստեր արքայադուստր Դիանայի մասին, որոնք չգիտեիք Երազների նշանակությունը