Ուկրաինայի կրթության մասին օրենքը «խախտում է լեզուների հավասարակշռությունը». ԵԽԽՎ


Ուկրաինայի կրթության մասին օրենքը «խախտում է լեզուների հավասարակշռությունը». ԵԽԽՎ
Հոկտեմբեր 12 23:16 2017

Ուկրաինայի կրթության մասին օրենքը խախտում է պետական լեզվի և երկրում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուների միջև հավասարակշռությունը, կարծում է ԵԽԽՎ-ն: Պատգամավորների մեծամասնությունը հավանություն է տվել բանաձևի նախագծին, առաջարկելով որոշակի փոփոխություններ կատարել: Հաղորդում է «Ազատությունը»: Մասնավորապես, ԵԽԽՎ-ն քննադատել է օրենքը, քանի որ այն ընդունվել է առանց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցելու: Հունգարիայի և Ռումինիայի պատգամավորները դեմ են արտահայտվել «խառը կրթության» գաղափարի վերաբերյալ, ըստ որի առարկաների 60%-ը դասավանդվելու են ուկրաիներեն, իսկ 40 %-ը ազգային փոքրամասնությունների լեզվով: ԵԽԽՎ-ն խնդրել է Կիևին հետևել Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկություններին: Հանձնաժողովը ամփոփ Ուկրաինայի կրթության մասին օրենքի վերաբերյալ ամփոփ կարծիք կներկայացնի դեկտեմբերի կեսերին: Սեպտեմբերին ընդունված օրենքով՝ Ուկրաինայի տարածքում բոլոր դպրոցները պետք է երեխաների ուսուցումը կազմակերպեն ուկրաիներեն: Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները խիստ քննադատել էին այդ փաստաթուղթը: