1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», - հայտարարեց Աշոտյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպում, Աշոտյանը պատասխանեց, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։

«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելեց ՀՀԿ փոխնախագահը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Աշոտյանն ասաց, որ դրա բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։

«Բանակցություններն այս պահին շարունակվում են, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում մենք հավատարիմ լինելով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից», - նշեց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել ու հեռացավ ասուլիսի սրահից։

loading...
Լրահոս
Իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ. չի հաջողվում Վրաստանից Հայաստան տեղափոխել մեղադրյալներին. «Ժողովուրդ» Արա Բաբլոյանն ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չի բաժանել․ խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի․ «Ժամանակ» Ո՞ւմ կփրկեք առաջինը. Փաշինյանի՞ն, թե Գեղամյանի՞ն. Ուսանողի հարցն ու դրա պատասխանը «Հրապարակ» Թանկացումները շարունակվում են․ հերթական «աջակցությունը» գյուղոլորտին. «Ժամանակ» Բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում նախարարի և վարչապետի հարաբերությունները․ «Հրապարակ» Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի դեմ հետաձգված գործերն ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել «Հրապարակ» Ալեքսանյանը «քաշել» է գեներալին. Հարաբերությունները գնալով վատանում են․ «Հրապարակ» ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը կամա, թե ակամա դատապարտվել են անգործության. «Ժողովուրդ» Դասընթացներ` աղբահանության թեմայով. իրականում հերթական գումարներն են քամուն տրվելու. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ Ողջ ճշմարտությունն այն մասին, թե իրականում ինչն է ցելյուլիտ առաջացնում և ինչպես ընդմիշտ ազատվել դրանից Ինչպես միայն մեկ բաղադրիչի միջոցով ազատվել ատամնաքարից, մաքրել ատամնափառը և վերացնել բակտերիաները Ծննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին 4 բան, որոնք, պարզվում է, պիտանելիության ժամկետ ունեն Հայ մարմնամարզիկների ապշեցնող ելույթը.սա տեսնել է պետք (տեսանյութ) Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, ժամանակն է վերջ դնել թուրքերին ստորադասվելուն.Յաիր Լապիդ Ծանր է Զինվորի մահը, բայց դրանից ծանր բան էլ կա... Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Պրեմիերա. «Իմ կյանքը». Հարութ Փամբուկչյան 5 պատճառ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար Չելսին կփորձի ձեռք բերել Լեմարին Հորոսկոպի 3 ամենանախանձ նշանները Բանակից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն 5 արտահայտություն, որ ունակ են կառավարել տղամարդուն Լացիոն մտադիր է դադարեցնել ելույթներն Ա Սերիայում