ԱՄՆ-ն դուրս է գալիս UNESCO-ի կազմից


ԱՄՆ-ն դուրս է գալիս UNESCO-ի կազմից
Հոկտեմբեր 12 20:52 2017

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնում է անդամակցությունը UNESCO-ին (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն): «Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ից»,- ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում։

Դուրս գալուց հետո պետությունը կազմակերպության դիտորդի կարգավիճակ կստանա։ ԱՄՆ-ի իշխանությունը որոշման մասին արդեն ծանուցել է կազմակերպությանը։

Վաշինգնտոնն իր որոշումը բացատրել է UNESCO-ում կտրուկ փոփոխությունների անհրաժեշտությամբ և նրա՝ հակաիսրայելական ուղղվածությամբ։ ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ իր դժգոհությունն է հայտնել կազմակերպության կողմից հակաիսրայելական բանաձևերի ընդունման կապակցությամբ։

Դեռ 2011 թվականին ԱՄՆ-ն դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը, այն բանից հետո, երբ UNESCO-ն Պաղեստինի ինքնավարությանն իր կազմ ընդգրկեց որպես լիարժեք անդամ։ ԱՄՆ-ի օրինակին հետևեցին Իսրայելը և Կանադան։

Կազմակերպության ղեկավար Իրինա Բոկովան ափսոսանք է հայտնել ԱՄՆ կառավարության որոշման համար՝ այն համարելով կորուստ UNESCO-ի համար։



loading...