Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի


Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի
Հոկտեմբեր 12 20:40 2017

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փաստաթուղթ է հրապարակել 226 դատապարտյալի ներում շնորհելու մասին: Նրանց թվում կան կանայք ու դեռահասներ, ճապազրույցում հայտնել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, փոխանցում է Georgia onLine-ն:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը համաներման հանձնաժողովը քննարկել է 1406 դատապարտյալների գործեր: Նախագահը համաներման վերաբերյալ որոշումն ընդունել է հանձնաժողովի անդամների հանձնարարականների հիման վրա: «Բանտային հիմնարկություններն այսօր իսկ կլքի 141 մարդ, իսկ 85 դատապարտյալների պատիժը թեթևացված է», - նշել է Կորիձեն:

Համաներման ակտը վերաբերել է 13 կնոջ ու երկու դեռահասի: Դատապարտված կանանցից 12-ն այսօր իսկ կազատվեն բանտերից, իսկ մեկի պատիժը թեթևացված է: