Ռեալի նախկին հարձակվողը ցանկանում է փոխել հավաքականը


Ռեալի նախկին հարձակվողը ցանկանում է փոխել հավաքականը
Հոկտեմբեր 12 15:40 2017

Ֆրանսիական «Լիոնի» և Դոմինիկյան Հանրապետության հավաքականի հարձակվող Մարիանո Դիասը ցանկանում է հանդես գալ Իսպանիայի ընտրանու կազմում: Այդ մասին հաղորդել է ֆուտբոլիստը, ով ամռանը հեռացել է Մադրիդի «Ռեալից»,- տեղեկացնում է «AS»-ը:

2013 թվականի մարտի 24-ին Մարիանոն Դոմինիկյան Հանրապետության հավաքականի կազմում մասնակցել է մեկ հանդիպման՝ գոլի հեղինակ դառնալով Տաիտիի դարպասը:Սակայն այդ խաղն ընկերական էր:

«Լիոնի» կազմում անցկացրած 10 խաղում Դիասը խփել է 6 գնդակ: