1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Տարոն Մարգարյանը հանդիպել է Պլեսի Ռոբինսոն քաղաքի պատվիրակության հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի տեղակալ Կորին Մար Դյուգեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Առանձնակի կարևորելով Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այս այցը ևս մեկ հրաշալի առիթ է փոխադարձ գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու համար:
«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության ծրագրերը քույր և գործընկեր քաղաքների հետ, որոնց շրջանակում իրականացվում են ոչ միայն փոխշահավետ ծրագրեր, այլև էլ ավելի են ամրապնդվում կապերը այդ քաղաքներում ու մայրաքաղաքներում գործունեություն ծավալող հայ համայնքների հետ: Իմ կողմից մշտապես կարևորվել է նաև Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ և ողջունելի է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ու Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև ևս հաստատված են սերտ բարեկամական կապեր ու գործընկերային հարաբերություններ: Համոզված եմ, որ այս օրերին Դուք հերթական անգամ հնարավորություն կունենաք վայելելու Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի տեղակալ Կորին Մար Դյուգեն իր հերթին առանձնակի կարևորել է գործընկերային կապերն առավել ամրապնդելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը, նկատելով, որ այն ամենակարևոր նախապայմաններից մեկն է Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոնի միջև հաստատված փոխգործակցությունը գործնական փուլ տեղափոխելու համար:
«Սա, պարոն քաղաքապետ, իմ արդեն 16-րդ այցն է Երևան, և պետք է վստահեցնեմ Ձեզ, որ ինձ համար Երևանում գտնվելն իսկապես հաճելի է: Հերթական անգամ ուզում եմ արձանագրել, որ Երևան կատարած ամեն այցիս ժամանակ անմիջապես նկատում եմ քաղաքի զարգացումը, ինչը իսկապես բավականին տպավորիչ է: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններն ընդլայնել Երևանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալ», - նշել է Կորին Մար Դյուգեն:
Հանդիպման ժամանակ, օգտվելով առիթից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պլեսի Ռոբինսոնի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու մասնակիցը դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումներին:

 

loading...
Լրահոս
Հոկտեմբերի 22-ի աստղագուշակ Սիրո 5 փուլերը. ինչո՞ւ են մարդիկ կանգ առնում 3-րդի վրա Ո՞վ է Սթիվ Ջոբսի հայուհի մայրը Ահա թե ինչու է ֆրանսիացիներին արգելվում ժպտալ՝ անձնագրի համար լուսանկարվելիս Ինչպես խթանել տղամարդկանց պտղաբերությունը բնական միջոցներով Ինչպես են Կենդանակերպի նշանները դուրս գալիս անհարմար իրավիճակներից Բարի և ուրախալի լուր. Երևանում եռյակ է ծնվել. Նրանք ծնողների առաջնեկներն են Մազերն ավելի փարթամ դարձնելու արդյունավետ մեթոդ Բասկետբոլ. Ուրարտուն մեկնարկեց հաղթանակով Ինչու պետք է կտավատի սերմերը ներառեք ձեր սննդակարգում Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը Ինչո՞ւ 1 ամիս շարունակ ես խմեցի կարագով սուրճ և ինչո՞ւ դուք նույնպես պետք է սկսեք այս հրաշք ըմպելիքը խմել 10 արտասովոր փաստ Կենդանակերպի Կշեռք նշանի մասին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Ինչ ազդեցություն է թողնում աբորտը կնոջ կյանքի վրա ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ կրակոց արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով Մեկ կարևոր դետալ, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել դիմահարդարման պարագաներն օգտագործելիս Royal Caribbean International-ը կդադարեցնի դեպի Թուրքիա ուղևորությունները Ուժեղ ձեռքսեղմումը կարող է ձեր մասին շատ բաներ բացահայտել Հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականը ջախջախվեց Թուրքիային Ահա թե ինչու պետք է ձախ կողմի վրա քնել NASA-ն բոլոր ցանկացողներին առաջարկում է զբոսնել Մարսում Ինչպե՞ս կրել գործված վերարկուները (Ֆոտոշարք)