Երևանում կոտրել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը, այնտեղից գողացել են 375 հազար 800 դրամ


Երևանում կոտրել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը, այնտեղից գողացել են 375 հազար 800 դրամ
Հոկտեմբեր 12 16:59 2017

Երեկ ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրելու միջոցով վնասել են այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տերմինալի միջից գողացել են 375 հազար 800 դրամ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը առաջինը նկատել է նշված ընկերության տեխնիկը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...