1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հատուկ քննչական ծառայության վարույթ են ընդունվել ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով հարուցված քրեական գործեր

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:
Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել և վաճառել է բանկում գրավադրված` 1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված և վաճառված «Ford transit»-ը գույքագրելու և արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Մյուս քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով: Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես, պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ և անձնային կեղծ տվյալներ, որի հետևանքով չի բռնագանձվել կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում ևս առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Լրահոս
Տնօրենը պարտքեր է կուտակել և անհետացել. «Ժողովուրդը» ՃՈ-ն քննարկումներ անցկացրել է` օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու համար. «Ժողովուրդը» Վրաստանում ՀՀ նոր դեսպան կունենանք. «Հրապարակ» Հոկտեմբերի 24-ի աստղագուշակ Նա գող է, վատ մարդ է, չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել.Ջիգարխանյան Երգի պրեմիերա.«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Միշան կերգի «Բումերանգ»-ը Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն Ինչի մասին է խոսում ձեր անվան առաջին տառը ՖԻՖԱ. Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ Նա լվացքի մեքենայի մեջ փայլաթիթեղ գցեց. այժմ ես էլ եմ այդպես վարվում Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին ՌԴ-ում կինն ընկել է եռացող կարամելի տակառի մեջ և մահացել Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ Ինչպես տնային պայմաններում բանան աճեցնել Կաբարդինո-Բալկարիայում պատրաստել են Ռուսաստանում ամենամեծ խորովածը (Տեսանյութ) Գերմանիան Իսրայելին երեք սուզանավ կմատակարարի Ընտրեք թխվածքաբլիթը և իմացեք, թե ինչ է Ձեզ սպասվում մոտ ապագայում «Հը՞, հսկա′, շնորհավորե՞մ արդեն». ինչպես դիմավորեց Գագիկ Ծառուկյանը ֆուրոր արած հայ մարզիկներին Դրաքսլերը կարող է տեղափոխվել Լիվերպուլ ՌԴ-ում փորձարկում են «Սատանա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փոխարինող Կենդանակերպի 3 ամենագրավիչ և ազնիվ կանայք 2058 թվականին կանխատեսվում է աշխարհի «հերթական» վերջը Դոն Պիպոյի սպանության փորձի մեջ մեղադրվողի կյանքին վտանգ է սպառնում. ՀՔԱՎԳ-ը կրկին ահազանգում է «Միկի. Հայ հերոս».«ՄՅՈւ»-ն մեկ ժամանոց ֆիլմ է նկարահանել Մխիթարյանի մասին