Հնգյակ ունեցած ընտանիքի աղջիկն առողջ է, մեծանում է. նրանք տեղափոխվել են նոր բնակարան


Հնգյակ ունեցած ընտանիքի աղջիկն առողջ է, մեծանում է. նրանք տեղափոխվել են նոր բնակարան
Հոկտեմբեր 12 14:05 2017

«Հայկական ժամանակի» (armtimes.com-ի) խմբագրությունն ընթերցողներից հեռախոսազանգեր է ստանում, որոնք հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն զգում ամիսներ առաջ Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը:

Աղջնակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոզին իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, մեծանում է: Շուտով նա կբոլորի կես տարին:

Երեխան այժմ կշռում է մոտ 5 կգ: Ծնողները շարունակում են ամեն ամիս նրան տանել Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն)՝ բուժզննության ենթարկվելու: Վարդան Կարապետյանն ասաց, որ դա ընդամենն ապահովության համար է:

Ռոզիի հայրը նաեւ տեղեկացրեց, որ արդեն տեղափոխվել են իրենց նոր բնակարան: Այն նրանց նվիրաբերել էր Մայր Աթոռը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում