2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը


2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը
Հոկտեմբեր 12 12:22 2017

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:

«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, Երևանում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ: Արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը:
Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ։ Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը»,- սաց նա:

Վարչապետը հանձնարարեց պատկան մարմիններին շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների: