Հրդեհ Վարդենիկ գյուղում


Հրդեհ Վարդենիկ գյուղում
Հոկտեմբեր 12 10:11 2017

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23:44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ չորանոցների մոտակայքում, այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 7-րդ փողոցի տներից մեկի առաստաղը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։10-ին, մարվել՝ 01։40-ին։

Այրվել է տան փայտյա առաստաղը (մոտ 4 քմ):