1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը անկասկած ողջունելի է. Բայց արդյո՞ք իրականություն կդառնա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաեւ Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպես կոչված, սվոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:

Խոսքն այն մասին է, որ Թուրքմենստանը գազ է մատակարարում Իրան, իսկ Իրանը նույն ծավալի գազ է մատակարարում Հայաստան: Հայկական կողմը վարչապետի իրանական այցի համատեքստում չի խոսել այդ մասին քննարկումների շուրջ: Թուրքմենական գազի շուրջ քննարկումների մասին չի խոսվել նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի թուրքմենական այցերի, նաեւ Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում: Որ քննարկվում է այդ հարցը, առաջին անգամ ասում է իրանցի նախարարը:

Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երեւանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երեւանը քննարկում թուրքմենական եւ իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, եւ հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին:

Ըստ այդմ էլ հարց է ծագում, թե արդյոք Երեւանը կգնա՞ նման քայլի՝ չզգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից: Հետեւաբար Երեւանը կա՛մ փնտրում է ռուսական կամ գազպրոմական գազին այլընտրանք, կա՛մ Իրանի եւ Թուրքմենստանի հետ գազային բանակցությունը վարվում է ռուսական կողմի հավանությամբ եւ գիտությամբ: Հետեւաբար ծագում է մյուս հարցը՝ այդ դեպքում ո՞րն է նպատակը, կամ ինչո՞ւ է այլընտրանք փնտրվոմ, որովհետեւ եթե անգամ խոսքը ռուսական կողմի գիտությամբ քննարկումների մասին է, ապա միեւնույն է՝ ստացվում է քննարկում այլընտրանքի շուրջ:

Այլ կերպ ասած՝ հարցերը իսկապես շատ են, հասկանալու համար, թե որքանով է լուրջ այն գործընթացը, որ սկսել է Հայաստանը գազային այլընտրանքի ուղղությամբ: Դրա շնորհիվ միայն հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է դա իրապես այլընտրանք, ոչ թե միայն, այսպես ասած, թղթով կամ խողովակով: Որովհետեւ տասներկու տարի առաջ Հայաստանն ունեցավ այլընտրանքային խողովակ Իրանից, բայց այդ խողովակը դե ֆակտո այդպես էլ չդարձավ իրական այլընտրանք Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Առավել եւս, որ զուտ ֆիզիկապես այդ խողովակը անկարող է ապահովել Հայաստանի ամբողջական պահանջը:

Հետեւաբար ներկայումս այլընտրանքի մասին առարկայորեն խոսելու համար թերեւս պետք է խոսել նոր գազամուղի մասին: Միայն դրա վերաբերյալ խոսակցությունը կարող է լրջացնել էներգետիկ գործակցության եւ ընդհանրապես հայ-իրանական հարաբերության մասին ընդհանուր առմամբ դեկլարատիվ բնույթի տեղեկատվությունը եւ վկայել իսկապես լուրջ ռազմավարական հեռանկարի մասին:

Այն, որ կա գործընթաց եւ քննարկում հարավային ուղղությամբ՝ անկասկած ողջունելի է: Սակայն կան հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք Հայաստանը կամ հանրությանը երազախաբությունից ապահովագրելու համար, որովհետեւ այդպիսի դեպքերում սովորաբար ոչ թե այլընտրանքներն են քիչ թե շատ ծնվում, այլ մեծանում է ընտրության դեֆիցիտի, այսպես ասած, ժամանակային դիապազոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Պրեմիերա. «Իմ կյանքը». Հարութ Փամբուկչյան 5 պատճառ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար Չելսին կփորձի ձեռք բերել Լեմարին Հորոսկոպի 3 ամենանախանձ նշանները Բանակից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն 5 արտահայտություն, որ ունակ են կառավարել տղամարդուն Լացիոն մտադիր է դադարեցնել ելույթներն Ա Սերիայում Սա իմանալուց հետո դուք ամեն գիշեր կիտրոն կդնեք Ձեր մահճակալի կողքին Հնդկաստանում տեղադրել են Մարադոնայի արձանը ՌԴ-ում ամուսինը խանդի հողի վրա կտրել է կնոջ ձեռքերը Հոլիվուդի կենդանի լեգենդը հարազատների հետ նշել է 101-ամյա հոբելյանը Ինչո՞ւ են ժամացույցը կրում ձախ ձեռքին Մանչեսթեր Սիթիի ավագը բաց կթողնի Սուոնսիի հետ հանդիպումը Ձմեռային դիմահարդարման հիմնական կանոններն ու գաղտնիքները Հայկական ֆեյսբուքում փթթում է պոռնկությունը. ծառայություն է առաջարկում նաև ուսանող աղջիկը Ձմեռային մուլտֆիլմ այն մասին, որ իրական ընկերությունը վերջ չունի (տեսանյութ) Շիրակի մարզում 8 անօթևան ընտանիքի բնակարան գնելու համար ֆինանսական աջակցություն տրամադրվեց Հորոսկոպի 3 ամենաթույլ նշանները Հունվարի 3-ը, 4-ը և 5 կհայտարարվեն աշխատանքային օրեր Մոուրինյուն ու Մխիթարյանը հանդիպում են ունեցել Երևանում հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների տեղակալները Ահա, թե ինչու էր արքայադուստր Դիանան բոլոր լուսանկարներում կլատչը կրծքին սեղմում Մարզային որոշ ճանապարհներին մերկասառույց է Նորք-Մարաշ վարչական շրջանում բարեգործական ճաշարան է բացվել