1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Երևանի ավագանու նիստերը անցնում եմ փողոցային <<ռազբորկայի>> մակարդակով. Քաղաքական բանավեճերի նշույլ անգամ չկա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես եւ խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երեւանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի: «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրենց մաքսիմալ անբռնազբոս են պահում, չեն ենթարկվում էթիկայի որեւէ ներքին կամ արտաքին նորմերի, նիստերի ժամանակ ելույթ ունենալով՝ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին խոսում են ամենավերջին ձեւակերպումներով, նրանց անվանելով հանցագործ, արյունոտ ձեռքեր ունեցող, մայրաքաղաքը քանդող եւ այլն:

Բնականաբար, ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգում հակահարված տալ այս հայտարարություններին, եւ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր ինտելեկտի, դաստիարակության եւ բարոյականության շրջանակներում:

Ավագանու այսօրվա նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին», «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին», «Դե վեր ընգի տեղդ, տո՛... փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին», «Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»:

Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ Զարուհի Փոստանջյանից եւ նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում:

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի զրույցում մեկնաբանելով Երեւանի ավագանու նիստում ստեղծված այս իրավիճակը, մասնավորապես Լեւոն Իգիթյանի անպարկեշտ հայտարարությանը («Ի՞նչ կին, ա՛յ բոզ» բարձրահունչ ռեպլիկի հեղինակը հենց Իգիթյանն է եղել), ասել է. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը քաղաքակիրթ մակարդակով տանել եւ որ հարիր լինի քաղաքական մշակույթին»:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա բավական ադեկվատ արձագանք է, որտեղ Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Իգիթյանին վերագրում է ցածր ինտելեկտ, որի արդյունքում էլ նման դրսեւորումներ են լինում:

Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ մասով ճիշտ է. մամուլն ավելի օպերատիվ արձանագրում է ՀՀԿ-ականների «համարժեք» պատասխանները, քան դրանց նախորդած հայտարարությունները: Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սեւակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից եւ հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երեւանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգեւներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու եւ լռելու համար»: Այսքանը:

Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու եւ նման որեւէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական:

Նման իրավիճակներում, կարծում ենք, ընտրության մեծ հնարավորություն կա, մինչեւ հայհոյանքներին հասնելը: Սակայն Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. նշված իրավիճակում նորմալ արձագանքելու համար ինտելեկտ է պետք, մի բան, որով շատ ՀՀԿ-ականներ չեն կարող հպարտանալ:

Ու քանի դեռ իշխող մեծամասնության ներկայացուցիչները ինտելեկտի խնդիր ունեն, Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական բանավեճի ինստիտուտ չի կարող առաջանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ. նրանցից երկուսը հիվանդանոցում են «WCIT 2018»-ի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ 15 տոննա գիրքը՝ մեկ կիլոգրամը 30 դրամով Վթարային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Պայթյուն Երեւանում․ տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ Ինչպե՞ս է այն անցել Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյանի տետ-ա-տետ հանդիպումը․ «Ժամանակ» Բժիշկները կռվել են հիվանդ «գողանալու» պատճառով. մանրամասներ՝ «Գյումրիի» ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքից «Իրավունք» Նորանշանակ բանտապետի գործերը վատ են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»․ «Ժամանակ» Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» 3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ «Ժողովուրդ» Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»․ «Ժողովուրդ» Իշխանությունները շատ լավ գիտեն, թե Աբրահամյանը ինչով է «զբաղված» եւ «ումով»․ «Իրատես» Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին. «Ժամանակ» Ալեքսանյանի զարմիկ-թաղապետը «ա լա հոպար» սեփական դղյակն է կառուցում, բայց փոքր-ինչ տխուր է. «Հրապարակ» Փետրվարի 20-ի աստղագուշակ Ո՞ր սանրվածքներն են մազաթափություն առաջացնում Կենսագրական 5 ֆիլմեր, որոնք կսովորեցնեն սիրել կյանքը Քնելուց առաջ օգտագործեք այս ըմպելիքը և առավոտյան առույգ կլինեք Զարմանալի փաստեր արքայադուստր Դիանայի մասին, որոնք չգիտեիք Երազների նշանակությունը