1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Քննչական կոմիտեն չի պարզել, իսկ նախարարները իրարամերժ կարծիքներ ունեն Խոսրովի անտառի հրդեհի վերաբերյալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խոսրովի անտառ պետական» արգելոցի հրդեհից անցել է ավելի քան մեկ ամիս: Ու չնայած հարուցված քրեական գործին՝ ՀՀ քննչական կոմիտեն չի պարզել ու չի հրապարակել հրդեհի իրական պատճառները: Ամեն ինչ դեռ ենթադրությունների մակարդակում է: Հատկանշական է, որ Խոսրովի անտառի հրդեհի մասին խոսելիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը միանգամայն հակառակ տեսակետներ են հայտնել. «Պնդում եմ, որ Խոսրովի անտառի հդեհը բռնկվել է անփութությունից, իսկ շարունակությունը որոշակի անգրագիտության հետեւանք էր»,-ասել է Տոնոյանը: Իսկ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե հրդեհը կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետեւանք՝ դժվարանալով, սակայն, հստակեցնել, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը. «Կարող է՝ դա մարդկային գործոն լինի, կարող է՝ դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երեւույթի պատճառ չի դա, այսինքն՝ այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսեւորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը»: Հիշեցնենք, որ հարակից գյուղի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ արգելոցի ղեկավարության հետ հակամարտության մեջ են»:

Առավել մանրամասը՝թերթի այսօրվա համարում

 

loading...
Լրահոս
Շիհան Յոշիֆումի Իտոն Հայաստանում է Ինչպես գտնել իսկական սիրուն. կենդանակերպի որ նշաններն են ձեր իդեալական զուգընկերը Դերասանուհի Մերի Հակոբյանը՝ անկողնում Ջիգարխանյանի կինը խախտել է լռությունը. նոր բացահայտումներ (Տեսանյութ) Ամերիկյան հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել Ահա թե ինչ է սպասվում Կենդանակերպի բոլոր նշաններին 2018 թվականին Գերմանիայում 5500 եվրոյով վաճառքի են դրել 41 տարվա ՎԱԶ-2101 Ուղիղ աղու քաղցկեղ. անհանգստացնող նախանշաններ «Տիտանիկում» զոհված ուղևորի նամակը վաճառվել է 166 հազար դոլարով Էրդողանն ու Ալիևը միասին կփորձարկեն ԲԹԿ երկաթուղին Վլադիվոստոկում փլուզվել է կառուցվող առևտրի կենտրոնի հարկերից մեկը Աշուն և տաք շոկոլադ.ամենահամեղ բաղադրատոմսերը Ուշադիր եղեք ներկրված միրգ գնելիս. իմացեք, թե ինչ են նշանակում այս պիտակները Արցախում երեկ մահացած զինվորներից մեկը ինքնասպանություն է գործել Ընտրությունների ժամանակ Facebook-ը եղել է Քլինթոնի կողմից. Թրամփ Խնձորուտ համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին «Հայրեր և որդիներ» օպերացիան Ջերմուկում 20 ուշագրավ փաստ Հելոուինի մասին Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Կազմվել է 2017 թվականի աշխարհի ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը Ոստիկանությունը պարզել է անգղի ապօրինի որս կատարողի ինքնությունը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ինչպես մեծացնել շրթունքները վայրկյանների ընթացքում Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ