Twitter–ում Հռոմի Պապի միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 մլն–ը


Twitter–ում Հռոմի Պապի  միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 մլն–ը
Հոկտեմբեր 11 23:43 2017

Twitter–ում Հռոմի Պապի @Pontifex միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 մլն–ը, հայտնում է РИА Новости-ն:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգը վարում են 9 լեզվով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։ Իսպանալեզու տարբերակն ունի ամենից մեծ թվով բաժանորդները՝ 14.6 մլն։

Երկրորդ տեղում է անգլալեզու տարբերակն է՝ 14 մլն։ Լավագույն եռյակը եզրափակում է իտալերենով էջը՝ մոտ 4.7 մլն։

Twitter–ում պոնտիֆիկոսը հաշիվը բացվել էր 5 տարի առաջ։ Ֆրանցիսկոսի նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդը, իր առաջին գրառումն էր արել 2012 թվականի դեկտեմբերի 12-ին։



loading...