Ղազախստանը զորքեր է ուղարկել Ղրղըզստանի հետ սահման


Ղազախստանը զորքեր է ուղարկել Ղրղըզստանի հետ սահման
Հոկտեմբեր 11 21:47 2017

Ղազախական Կորդայ գյուղում, որը գտնվում է Ղրղըզստանի հետ սահմանին, տեղակայվել են զինված զինծառայողներով անցակետեր։ Այս մասին հայտնում է «Ազատտիկ» ռադիոն՝ հղում անելով տեղի բնակիչներին։

Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ «Կորդայ» անցակետի մոտ վերջին օրում ձևավորվել է սահմանը Ղրղըզստանի կողմից հատել ցանկացողների բազմակիլոմետրանոց հերթ։ Համանման հաղորդագրություններ են ստացվել նաև «Չոն-Կապկա», «Ակ-Ժոլ» և «Ակ-Տիլեկ» անցակետերից։ Իրավիճակի պատճառ է անվանվել Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի որոշումը՝ ծառայության ուժեղացված ռեժիմի բերելու սահմանային զորքերը՝ կապված հանգստյան օրերին հարևան հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։

Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ միջոցառումների սահմանման նպատակը սահմանային տարածքում անօրինական գործունեության կանխումն է, ահաբեկչական, հանցավոր գործունեությանը մասնակից անձանց ի հայտ բերումը, սահմանային ռեժիմի պահպանման ստուգումը։

Միաժամանակ սոցցանցերի օգտատերերը սկսել են տեղեկություններ հրապարակել Ղրղըզստանի հետ սահմանին ղազախստական ռազմական տեխնիկայի «կուտակումների» մասին։

Վերջին օրերին լարվածություն է դիտվում Կենտրոնական Ասիայի երկու հարևան պետությունների հարաբերություններում։ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մեղադրել է Ղազախստանի ղեկավարությանը նախագահական ընտռորւթյուններից առաջ իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։