Նավասը կարող է օգնել Ռեալին Տոտենհեմի հետ խաղում


Նավասը կարող է օգնել Ռեալին Տոտենհեմի հետ խաղում
Հոկտեմբեր 11 19:44 2017

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի` «Խետաֆեի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է «Marca»-ն:

Կոստառիկացին վնասվածք է ստացել հավաքականի ճամբարում, սակայն հետագայում պարզվել է, որ վնասվածքը լուրջ չէ:

30-ամյա դարպասապահին հանգիստ է տրվել մադրիդյան ակումբի մարզչական շտաբի կողմից:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` Լոնդոնի «Տոտենհեմի» հետ կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Տոտենհեմի» միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին: