ԱՊՀ արդարադատության նախարարների խորհուրդը կառույցի արդյունավետ գործող մարմիններից մեկն է. Դավիթ Հարությունյան


ԱՊՀ արդարադատության նախարարների խորհուրդը կառույցի արդյունավետ գործող մարմիններից մեկն է. Դավիթ Հարությունյան
Հոկտեմբեր 11 17:10 2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:
Ողջունելով անդամ երկրների ներկայացուցիչներին՝ նախարար Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարների խորհուրդն, իրավամբ, ԱՊՀ կարևոր և արդյունավետ գործող մարմիններից մեկն է, որի շրջանակներում քննարկվում և համաձայնեցվում են անդամ երկրների արդարադատության նախարարությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր:
Նախարարի խոսքով՝ ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս անդամ երկրների արդարադատության նախարարություններին հանդես գալու համատեղ առաջարկություններով, որոնք միտված են կատարելագործելու համագործակցության իրավական հիմքերը և ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրերը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71/10 բանաձևին, ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարությունների կողմից պետական ծառայությունների մատուցման փորձին, ԱՊՀ անդամ պետությունների նոտարական գործունեության բնագավառում օրենսդրության համապատասխանեցմանն ու ԱՊՀ բարձրագույն մարմինների միջազգային պայմանագրերի և որոշումների թարմացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն