ՀՀ նախագահը Գվատեմալայում նոր դեսպան է նշանակել


ՀՀ նախագահը Գվատեմալայում նոր դեսպան է նշանակել
Հոկտեմբեր 11 16:15 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագով Արա Այվազյանը նշանակվել է Գվատեմալայում ՀՀ դեսպան:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին, համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»: