Հրդեհ Էջմածնի տներից մեկում


Հրդեհ Էջմածնի տներից մեկում
Հոկտեմբեր 11 15:37 2017

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:40-ին:

Այրվել է տան առաստաղը՝ ամբողջությամբ (60 քմ), 20 պոլիէթիլենային արկղ, 10 անվադող, 2 պատուհան և կենցաղային իրեր:



loading...