Նոր մանրամասներ՝ երեկ Գեղարքունիքի մարզում Ford Transit-ի և КамАЗ-ի բախումից, վիրավորների թիվը հասել է 14-ի, նրանք վերադառնալիս են եղել դաշտից


Նոր մանրամասներ՝ երեկ Գեղարքունիքի մարզում Ford Transit-ի և КамАЗ-ի բախումից, վիրավորների թիվը հասել է 14-ի, նրանք վերադառնալիս են եղել դաշտից
Հոկտեմբեր 11 11:26 2017

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Ford Transit-ի և КамАЗ-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ КамАЗ-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Դավթյանը, իսկ Ford Transit-ը՝ Սևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Վիգեն Ավագյանը։ Վթարի հետևանքով Ford-ի վարորդ Վ. Ավագյանն ու նրա ուղևորներ՝ 45-ամյա Սուսաննա Անտոնյանը, Լուսինե Բունոյանը, 43-ամյա Մանվել Ավագյանը, Ռուզաննա Վարդանյանը, 33-ամյա Լիանա Մուրադյանը, 51-ամյա Աիդա Սիմոնյանը, 18-ամյա Սրբուհի Ասատրյանը, 54-ամյա Աիդա Հովհաննիսյանը, 34-ամյա Լուսինե Դավթյանը, Մարիամ Հունոյանը, Ռուզաննա Գևորգյանը, 62-ամյա Կարինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ 41-ամյա Համեստ Պողոսյանը՝ Սևանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Ford Transit-ի վարորդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված անձանց հետ վերադառնալիս են եղել գյուղատնտեսական աշխատանքներից հետո։ Նրանք հավաքելիս են եղել կարտոֆիլ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Ford Transit մակնիշի 24 OS 736 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել КамАЗ մակնիշի 54 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայի մեջ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում