Ես դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում. Վ. Սարգսյանը՝ բանակում չծառայելու մասին


Ես դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում. Վ. Սարգսյանը՝ բանակում չծառայելու մասին
Հոկտեմբեր 11 14:21 2017

ԱԺ-ում  «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձավ իր՝ զինվորական ծառայություն չանցնելու մասին հայտարարություններին։

Նա, մասնավորապես, ասաց. «Շատ երկար քննարկվում էր հասարակությունում` արդյոք Պաշտպանության նախարարը ծառայե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որով հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն` ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո սպայական ծառայություն եւ այդ ձեւով երկրին օգտակար լինելու կարողություն: Ես դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա՝ նկատի ունենալով «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը։

Վիգեն Սարգսյանն ասաց, թե դրա պրակտիկան աշխարհում կա, եւ առաջատար բուհերը շատ հանգիստ տալիս են տարկետում, երբ ներկայացվում է տեղեկանք, որ երիտասարդն ունի զինվորական ծառայության պարտավորություն իր երկրում. դրանից հետո վերադառանում է ու շարունակում ուսումը. «Աշխարհի լավագույն դպրոցներն այսօր խրախուսում են եւ ընդունված ուսանողներին խնդրում են մեկ տարի հանգստանալ ավագ դպրոցի ուսումից հետո, ծառայել, աշխատել, հասարակական շարժումներում փորձ ձեռք բերել, նոր նստել առաջին կուրս, ինչը ցույց է տալիս, որ ընդհանրապես դադարի խնդիր չկա: Դա թույլ է տալիս շունչ քաշել ու վերալիցքավորված վերադառնալ ուսման»:



loading...