Մայրը փորձել է կտրել 5-ամյա դստեր լեզուն ու դաժան ծեծի է ենթարկել՝ կես տուփ մարգարին ուտելու համար (տեսանյութ)


Մայրը փորձել է կտրել 5-ամյա դստեր լեզուն ու դաժան ծեծի է ենթարկել՝ կես տուփ մարգարին ուտելու համար (տեսանյութ)
Հոկտեմբեր 11 13:59 2017

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Վորոնեժի շրջանում։ 5-ամյա աղջնակի մայրը երեխային դաժան ծեծի է ենթարկել ու փորձել է կտրել նրա լեզուն։ Եւ պատճառը կես տուփ մարգարինն է, որը փոքրիկը կերել է՝ առանց մորը հարցնելու։ Երեխան ծանր վիճակում ու լրջագույն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փոքրիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ապրում է տատիկի մոտ։ Երեխայի տատիկը սարսափով պատմում է, որ փոքրիկը բազմաթիվ կոտրվածքներ ու գլխի վնասվածքներ է ունեցել հիվանդանոց տեղափոխվելիս։ Իսկ լեզվի վրայի վերքերը վկայել են այն մասին, որ այն փորձել են կտրել, ավելին՝ իրավապահները տանը արյան հետքերով հարթաշուրթ են հայտնաբերել, ինչով էլ փորձել են կտրել երեխայի լեզուն։

Եւ այս ամենի հեղինակը 5-ամյա աղջնակի 22-ամյա մայրն է, նա դստերը պատժել է կես տուփ մարգարինն առանց հարցնելու վերցնելու ու ուտելու համար։

22-ամյա կինը 3 երեխա ունի, ներկայումս էլ հղի է՝ երկվորյակների է սպասում։ Սարսափելի դեպքից հետո նրա բոլոր երեխաներին վերցրել են նրանից, տվել տատիկին։ Համագյուղացիներն ասում են, որ ամուսինները չեն աշխատել, ապրել են փոքրիկերի նպաստով ու տատիկի օգնության շնորհիվ։

Երեխային դաժանաբար ծեծած մայրն այս պահին տանն է, տնային կալանքի տակ է գտնվում։ Պատկան մարմինները քննարկում են երեխաներին մանկատուն հանձնելու հարցը։