Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին. Armtimes.com (տեսանյութ)


Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին. Armtimes.com (տեսանյութ)
Հոկտեմբեր 11 08:27 2017

Armtimes.com-ը գրում է. Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պարբերաբար դժգոհում էին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման համար առաջադրված անձանց ընտրության վերաբերյալ: Հանրապետական խմբակցության անդամները տեղից ռեպլիկներով արձագանքում էին, որոնց թվում էր նաեւ Լեւոն Իգիթյանը, որին իր գործընկերները պարբերաբար սաստում էին:

Armtimes.com-ի թղթակիցը նմանատիպ մի իրավիճակում լսեց, թե ինչպես է Լեւոն Իգիթյանը հայհոյում: «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա՛յ բոզ»,- ասաց Լեւոն Իգիթյանը, որն առաջացրեց ՀՀԿ-ականների ծիծաղը:

Ստորեւ ներկայացված տեսանյութը ներկայացնում է Իգիթյանի հայհոյանքից հետո ստեղծված վիճակը: