Ճիշտ է ասում, էն օրը տեսա Նարան քլունգը ձեռը քանդում էր. Ավագանու նիստը՝ թեժ քննարկումներով


Ճիշտ է ասում, էն օրը տեսա Նարան քլունգը ձեռը քանդում էր. Ավագանու նիստը՝ թեժ քննարկումներով
Հոկտեմբեր 11 12:10 2017

Այսօր  Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչմանն է արժանացավ հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը։

Ավագանու նիստի ընթացքում «Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունները միաձայն կողմ քվեարկեցին այս որոշմանը, իսկ «Երկիր Ծիրանիի» 3 անդամները՝ դեմ։

«Մենք բնավ դեմ չենք այս անձանց վաստակին, բայց նրանք ի՞նչ են արել Երևանի համար։ Նրանք ժամանակին լռել են քաղաքը քանդելու ժամանակ, դրա համար են այս կոչմանն արժանանում»,- ավագանու նիստում ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Աննա Խաչատրյանը։

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Վարդազարյանն էլ միջամտեց․ «Ճիշտ է ասում, էն օրը տեսա Նարան քլունգը ձեռը քանդում էր»։

ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը հավելեց. «Այնպիսի տպավորություն է, ոնց որ Ադրբեջանում նիստի լինեմ։ Ինչպե՞ս կարելի է հարցականի տակ դնել այս մարդկանց գործունեությունը»։