Ամեն բան չէ, որ հնարավոր է փողով գնել․ ԱԳՆ-ն՝ Բյուլբյուլօղլուի մասին


Ամեն բան չէ, որ հնարավոր է փողով գնել․ ԱԳՆ-ն՝ Բյուլբյուլօղլուի մասին
Հոկտեմբեր 11 11:49 2017

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում անդրադարձել է ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու որոշումը։

«Լավ է, երբ ամեն բան լավ է վերջանում։ Փողով ամեն ինչ չէ հնարավոր գնել, ավելի վատ՝ հնարավոր է խայտառակվել։ Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին նույն բանն ենք մաղթում»,– գրել է նա։

Ավելի վաղ Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտնել էր, որ հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից։