Քաղաքացին գազային ատրճանակով օդ է կրակել. խառնաշփոթ Էրեբունի ԲԿ-ի մոտ


Քաղաքացին գազային ատրճանակով օդ է կրակել. խառնաշփոթ Էրեբունի ԲԿ-ի մոտ
Հոկտեմբեր 11 11:00 2017

Գիշերը Էրեբունի հիվանդանոցի մոտ խառնաշփոթ իրավիճակ է եղել: Տարածքում գտնվող քաղաքացիները տեսել են, որ վիճաբանություն է տեղի ունենում, որից հետո հնչել են կրակոցներ:

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Armday.am-ին  հայտնեց. «Էրեբունի ԲԿ-ի մոտ, երկու քաղաքացի վիճաբանել են , նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել` նախազգուշացնելով և կրակել է օդ: Նշված անձի ինքնությունը պարզվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»: