Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք. «Ժողովուրդ»


 Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք.
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 11 09:24 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար ներկրելն ավելի ձեռնտու է, քան արդյունահանելը: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի մի քանի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել: Նրանք պարզապես չեն շահագործում հանքը: Փոխարենը բազալտ են ներկրում հարեւան Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանից, որտեղ 3 անգամ էժան է բազալտը: Այս փաստը երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ. այս տարի արտադրվել է 6 հազար 630 տոննա բազալտ: Ինչ վերաբերում է ներկրումներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստան Վրաստանի Հանրապետությունից ներմուծվել է 2 հազար 200 տոննա չմշակված բազալտ: Այսպիսով՝ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



loading...