Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ


Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ
Հոկտեմբեր 11 10:11 2017

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանում չեն հանդարտվում կրքերը 10-րդ դասարանցիների համար հրատարակված "Համաշխարհային պատմություն" գրքի շուրջ,որտեղ,ինչպես նշում էին ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբագրի վրիպման պատճառով քարտեզներից մեկի վրա "տեղադրվել" է ծովից ծով ձգվող ՄԵծ Հայքը...Ի դեպ,այդ անթույլատրելի վրիպակը,որն ադրբեջանցիներին պատճառել է աննակրագրելի ցավ,տեղ է գտել միայն գրքի ռուսերենով հրատարակված վարկածում... Ադրբեջաներենով և վրացերենով հրատարակություններում այդ "սխալը" չկա...
Քանի որ ազերիական ԶԼՄ-ները չեն կարող հանդարտվել,ապա Մեծ Հայքի քարտեզում հայտնվելու վերաբերյալ պարզաբանումներ է արել գրքի հեղինակը՝Քյամրան Ասադովը...Բայց,ինչպես ասում են,ավելի լավ է սույն պատմաբանը լռեր...Փորձելով բացատրել,թե ինչու է Մեծ Հայք անվանումը տեղ գտել Ադրբեջանում հրատարակված դպրոցական դասագրքում Քյամրանը պատասխանել է Գալուստ Սահակյանի ոճով..."Միանշանակ հայտարարում եմ,որ գրքում ոչ մի սխալ չկա...Այնտեղ տեղադրված է Հռոմեական կայսրության քարտեզը...Այնտեղ նշված են շրջաններ,որոնք մտել են Հռոմեական կայսրության կազմի մեջ...Այդ շրջաններից մեկը անվանվել է Հայաստան...Բայց դա ներկայիս Հայաստանը չէ...",-փորձել է չքմեղանալ Ասադովը...Այսինքն,ըստ ազերի խմբագրի,քարտեզի վրայի Հայաստանը ներկայիս Հայաստանի հետ ոչ մի աղերս չունի...Զարմանալ պետք չէ,քանի որ թուրք-ազերիական պատմագրությունը "գլոբուսից" դուրս է...Քյամրանի մտքի հաջորդ գոհարներին նույնիսկ չեմ էլ անդրադառնա,քանի որ դրանք մեկնաբանելն ուղղակի ամոթ է...
Գրքի հեղինակի անողնաշար և անգրագետ փորձերը քարտեզում պատկերված Հայաստանը ներկայացնել որպես հռոմեական պրովինցիա հօդս են ցնդում քարտեզն ուսումնասիրելիս (լուսանկար)...Նախ,դասագրքում պատկերված քարտեզում ներկայացված են Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաները,այլ ոչ թե ողջ Հռոմեական կայսրությունը,որոնք կանաչ և նարնջագույն են պատկերված...Իսկ Հռոմի հարևան երկրները՝ Հայաստանը,Ասորեստանը,Միջագետքը "գունազարդված" չեն...Խղճուկ վիճակում հայտնված Ասադովը լրագրողներին հայտարարել է,որ գրքում իրոք կոպիտ սխալ է թույլ տրվել՝բացակայում են Աղվանքը և Ատրպատականը...
Սեփական պատմություն չունեցող ադրբեջանցիները կաշվից դուրս են գալիս պատմություն հորինելու համար և շատ դեպքերում հայտնվում են վատ վիճակում...»։



loading...