1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանում չեն հանդարտվում կրքերը 10-րդ դասարանցիների համար հրատարակված "Համաշխարհային պատմություն" գրքի շուրջ,որտեղ,ինչպես նշում էին ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբագրի վրիպման պատճառով քարտեզներից մեկի վրա "տեղադրվել" է ծովից ծով ձգվող ՄԵծ Հայքը...Ի դեպ,այդ անթույլատրելի վրիպակը,որն ադրբեջանցիներին պատճառել է աննակրագրելի ցավ,տեղ է գտել միայն գրքի ռուսերենով հրատարակված վարկածում... Ադրբեջաներենով և վրացերենով հրատարակություններում այդ "սխալը" չկա...
Քանի որ ազերիական ԶԼՄ-ները չեն կարող հանդարտվել,ապա Մեծ Հայքի քարտեզում հայտնվելու վերաբերյալ պարզաբանումներ է արել գրքի հեղինակը՝Քյամրան Ասադովը...Բայց,ինչպես ասում են,ավելի լավ է սույն պատմաբանը լռեր...Փորձելով բացատրել,թե ինչու է Մեծ Հայք անվանումը տեղ գտել Ադրբեջանում հրատարակված դպրոցական դասագրքում Քյամրանը պատասխանել է Գալուստ Սահակյանի ոճով..."Միանշանակ հայտարարում եմ,որ գրքում ոչ մի սխալ չկա...Այնտեղ տեղադրված է Հռոմեական կայսրության քարտեզը...Այնտեղ նշված են շրջաններ,որոնք մտել են Հռոմեական կայսրության կազմի մեջ...Այդ շրջաններից մեկը անվանվել է Հայաստան...Բայց դա ներկայիս Հայաստանը չէ...",-փորձել է չքմեղանալ Ասադովը...Այսինքն,ըստ ազերի խմբագրի,քարտեզի վրայի Հայաստանը ներկայիս Հայաստանի հետ ոչ մի աղերս չունի...Զարմանալ պետք չէ,քանի որ թուրք-ազերիական պատմագրությունը "գլոբուսից" դուրս է...Քյամրանի մտքի հաջորդ գոհարներին նույնիսկ չեմ էլ անդրադառնա,քանի որ դրանք մեկնաբանելն ուղղակի ամոթ է...
Գրքի հեղինակի անողնաշար և անգրագետ փորձերը քարտեզում պատկերված Հայաստանը ներկայացնել որպես հռոմեական պրովինցիա հօդս են ցնդում քարտեզն ուսումնասիրելիս (լուսանկար)...Նախ,դասագրքում պատկերված քարտեզում ներկայացված են Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաները,այլ ոչ թե ողջ Հռոմեական կայսրությունը,որոնք կանաչ և նարնջագույն են պատկերված...Իսկ Հռոմի հարևան երկրները՝ Հայաստանը,Ասորեստանը,Միջագետքը "գունազարդված" չեն...Խղճուկ վիճակում հայտնված Ասադովը լրագրողներին հայտարարել է,որ գրքում իրոք կոպիտ սխալ է թույլ տրվել՝բացակայում են Աղվանքը և Ատրպատականը...
Սեփական պատմություն չունեցող ադրբեջանցիները կաշվից դուրս են գալիս պատմություն հորինելու համար և շատ դեպքերում հայտնվում են վատ վիճակում...»։

loading...
Լրահոս
Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում Ազատվեք թևատակերի տհաճ հոտից այս մի քանի բնական բաղադրիչների օգնությամբ Դոլարի վայրէջքը շարունակվում է Հիշեք՝ որ ամսում եք ամուսնացել և իմացեք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում Ստացվել է 13154 դիմում և գրություն Գյումրու կենտրոնում կրակել են շան վրա, որը անցորդների աչքի առաջ արնաքամ է եղել Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ) Փեսան աներոջը հայտնաբերել է կախված «Դերժավայի» Արկադիին պատկանող հիվանդանոցում մահացած ծննդկանի որովայնում «մառլյա» են թողել. նոր մանրամասներ Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Ջերմաչափը կոտրել է ու խմել սնդիկը Հունվարի 26-ից նոր արագաչափ կգործարկվի Արտակարգ դեպք՝ դպրոցականների մասնակցությամբ Հայ ուսանողները կմասնակցեն միջազգային ուսանողական առաջնություններին Նոր մանրամասներ Երեւանում 36-ամյա կնոջ դանակահարությունից Փակեք լսումները, կանգնացրեք լսումները իջնենք գնանք տներով. Փաշինյանը հեգնեց Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում և մարզերում (տեսանյութ) Ի՞նչ ճանապարհով է հարստացել ՊԵԿ նախագահը, եւ ովքե՞ր են Պողոսյանից բացի բանան ներկրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրները ԵԽԽՎ-ում Վերջ անքնությանը․ ինչպես հեշտ ու արագ քուն մտնել Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է