1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ստամբուլում ոստիկանությունը միջամտել է ուսանողական միջոցառմանը. կա 67 ձերբակալված

Թուրքական ոստիկանությունը ուժով արգելել է Ստամբուլի համալսարանի ուսանողների կազմակերպած հիշատակի միջոցառումը: Ուսանողները ցանկացել են հարգանքի տուրք մատուցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության իրականացրած պայթյունին զոհ գնացած 109 քաղաքացիների հիշատակին:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ոստիկանները ուժ են գործադրել իրենց դիմադրություն ցույց տվող ուսանողների նկատմամբ՝ ձերբակալելով ու ոստիկանական բաժանմունքներ տեղափոխելով նրանցից շատերին:
Նշվում է, որ այդ ընթացքում ուսանողների մեկ այլ խումբ էլ համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ իրենց ընկերների ձերբակալության: Ավելի ուշ այս խմբի և ոստիկանության միջև նույնպես բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքուն նրանցից շատերը ձերբակալվել են:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կա 67 ձերբակալված:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ, արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել: 109 քաղաքացիների մահվան ու հարյուրավոր քաղաքացիների վիրավորվելու պատճառ դարձած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Աղբյուր` Ermenihaber.am

loading...
Լրահոս
21-ամյա օրիորդը 3 շաբաթ անընդմեջ կրել է նույն ներքնաշորը, ապա այն վաճառել $5000-ով 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվա եւ Լատվիա Վարչապետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է «Հիմա մեր հարձակման հերթն է` դե լափեք կարտոֆիլը և որոճացեք». «Երկիր Ծիրանի» Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ամբողջությամբ մերկ Մոնիկա Բելուչին. լուսանկարներ, որոնք խելքահան կանեն ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց Ելք-ը եւ «Ծառուկյան» դաշինքը վարչապետի մեկ միասական թեկնածուով հանդես չեն գալու Դոլարի գինը՝ այսօր Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ Փաստաբանը դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն «Ոստիկանները շրջափակել էին ՀՀԿ գրասենյակը և թույլ չտվեցին արածելու և որոճալու համար նախատեսված մթերքը փոխանցել հասցեատերերին» Ովքեր են խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Ներքին Պտղնի գյուղի գերեզմանոցում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում Հանրահայտ մոդելն այլեւս չի մերկանա տեսախցիկի առաջ Մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է տանտիրոջ այրված դիակը ՀՀ ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Սա սառեցված հակամարտություն չէ․ դեսպան Երկուսին էլ դանակահարել էր (տեսանյութ) Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը Հարությունյան Խոսրովը սկսել է կարտոֆիլ ուտել. իսկ ի՞նչ միս է նախընտրում (տեսանյութ)