Շաքրո Մոլոդոյի գործով դատը մեկ շաբաթով հետաձգվել է ականատեսների պակասի պատճառով


Շաքրո Մոլոդոյի գործով դատը մեկ շաբաթով հետաձգվել է ականատեսների պակասի պատճառով
Հոկտեմբեր 10 19:47 2017

Մոսկվայի Նիկուլինյան դատարանը հոկտեմբերի 17-ին կշարունակի Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և նրա հանցակիցների գործի քննությունը։ Այն հետաձգվել է վկաների պակասի պատճառով։

Այսօր դատախազը դատարանի դահլիճում ընթերցել է Ռոչդելի փողոցի Elements ռեստորանում շորթման գործով անցնողների մեղադրանքը։ Քալաշովն ու նրա 12 հանցակիցները հրաժարվել են ճանաչել իրենց մեղքը։

Ռեստորանից 8 մլն ռուբլու շորթման դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին և հանգեցրել փոխհրաձգության, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։



loading...