Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին կայցելի Սոչի


Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին կայցելի Սոչի
Հոկտեմբեր 10 14:35 2017

Հոկտեմբերի 11-ին Սոչիում կկայանան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը:

Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները, հայտնում է Life–ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

Ղրղզստանն այս տարի ներկայացված կլինի վարչապետի մակարդակով. Ալմազբեկ Աթամբաեւը զբաղված է նախագահական ընտրությունների նախապատրաստությամբ, որոնք կկայանան հոկտեմբերի 15-ին։

Ավանդաբար ԱՊՀ երկրների գագաթնաժողովին հրավիրված են տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՇՀԿ, Միութենական պետության, ՀԱՊԿ եւ ԵՏՀ ղեկավարները։

Քննարկվելիք հարցերի թվում է ԱՊՀ գործկոմի նախագահի պաշտոնի նշանակումը։